Ներում-բեկում չի լինելու. Փաշինյանը՝ նախընտրական հանդիպումներին վարչական լծակի օգտագործման մասին

ԼԼուսինե Մուրադյան

Եթե կպարզվի՝ ՀՀ որևէ մակարդակի որևէ պաշտոնյա որևէ աշխատողի վարչական լծակի օգտագործմամբ, ադմինիստրատիվ լծակի օգտագործմամբ տանում է հանդիպման, ընտրության, այդ պաշտոնյան ազատվելու է աշխատանքից: Ներում-բեկում չի լինելու. լինի դա ընդդիմությա՞ն, թե՞ իշխանության հանրահավաքը: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի դիտարկմանը, թե իշխող ուժը դպրոցներին պարտադրում է գնալ նախընտրական հանդիպումների:

«Եթե պարզվի, որ այդ մարդն ինձ ամենահարազատ մարդն է, երբ պարզվի, նա կդադարի լինել իմ հարազատ մարդը՝ մեկ, և կազատվի աշխատանքից՝ երկու: Ցուցակները տվեք, հիմնավորումները տվեք, այս հարցուպատասխանը վերջինը չէ, հետո կասեք, կգանք, կանդրադառնանք»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում