Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին․ Խանդանյան

ԼԼիլիթ Ասատրյան

Ադրբեջանը դեռևս չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկներին՝ խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Սարգիս Խանդանյանը նկատել է՝ թեև Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը բացասաբար են ազդում բանակցությունների վրա, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հետ կանգնի խաղաղ ճանապարհով խնդիրները հանգուցալուծելու և խաղաղության համաձայնագիր ստորագրելու նպատակից, ուստի պատրաստ է ցանկացած պահի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ: Խանդանյանն անդրադարձել է նաև Աղդամով ՌԴ-ի կողմից ուղարկված հումանիտար բեռների մուտքին Լեռնային Ղարաբաղ.

Սարգիս Խանդանյան («Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ) - Հայաստանի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Լաչինի միջանցքը, համաձայն նոյեմբերի 9-ի հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշման, պետք է անհապաղ բացվի բոլոր տեսակի փոխադրումների համար երկկողմանի, և անկախ հանգամանքից, թե ինչ ճանապարհներ կգործարկվեն, երբ և ինչ ձևաչափով, մեր դիրքորոշումը և պահանջը մնում է այն, որ Lաչինի միջանցքը պետք է բացվի:

... Մյուս ճանապարհների հետ կապված ես չէի ցանկանա մեկնաբանություն տալ, որովհետև դա ԼՂ իշխանության և ժողովրդի որոշելիքն է, և այստեղ չեմ կարծում, որ Հայաստանը պետք է միջամտի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում