Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենների թեկնածուների համար կսահմանվեն միասնական պահանջներ

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է պատգամավորներ Նարեկ Զեյնալյանի, Լուսինե Բադալյանի և Էմմա Պալյանի կողմից ներկայացված՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, պատգամավոր Նարեկ Զեյնալյանը ներկայացրեց «Բնակչության բժշկական օգնության սպասարկման մասին» օրենքում, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում և «Տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

«Խոսքը վերաբերում է բնակչության բժշկական օգնության սպասարկում իրականացնող համայնքային և պետական ենթակայության հիմնարկներին և ՊՈԱԿ-ներին, ՀՈԱԿ-ներին և ՓԲԸ-ներին: Ըստ էության, ՀՈԱԿ-ները և ՊՈԱԿ-ներն իրականացնում են միանման գործառույթ, այսինքն՝ առողջության առաջնային պահպանում, և նրանց մի մասն այս պահին ՀՈԱԿ է, մյուս մասը՝ ՊՈԱԿ: ՀՈԱԿ-ներն առաջնորդվում են ՏԻՄ-երի մասին օրենքով, ՊՈԱԿ-ները՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքով, և, ըստ էության, իրականացնելով համանման գործառույթ, նրանց տնօրենների թեկնածուների պահանջները տարբերվում են միմյանցից՝ կախված ենթակայությունից: Նախագծով նախատեսում ենք միասնական դարձնել տնօրենի թեկնածուների պահանջները և, անկախ կազմակերպաիրավական ձևից, ՀՈԱԿ-ների, ՊՈԱԿ-ների և ՓԲԸ-ների տնօրենի թեկնածուներ կարող են լինել բժշկական բարձրագույն կրթություն ունեցող անձինք կամ առողջապահության կառավարում և մասնագիտացում ունեցող անձինք, որոնք ունեն առնվազն երեք տարվա հանրային ծառայության ստաժ կամ չորս տարվա բժշկական մասնագիտական ստաժ. նրանց մրցույթների հարցաշարերի մշակումը վերապահել ենք առողջապահության նախարարությանը, իսկ մրցույթի անցկացումը, հայտարարումը, այդ ամբողջ գործառույթը թողել ենք այն պետական մարմիններին, որոնց ենթակայության տակ գտնվում են այդ կազմակերպությունները»,- ասաց Զեյնալյանը:

Նրա խոսքով՝ հիմա հնարավորություն է ընձեռվում, որ ՀՈԱԿ-ների և ՊՈԱԿ-ների տնօրենները իրավունք ունենան նույն կազմակերպությունում կատարել այլ վճարովի աշխատանք, այն է՝ իրականացնել բժշկի գործառույթ:

Հարակից զեկուցող, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ հարցը քննարկվել է առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում, ստացել դրական եզրակացություն: 

«Պարոն Զեյնալյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է մարզային առողջության առաջնային պահպանման օղակի կարիքներից ելնելով. փաթեթում առաջարկվող փոփոխությունները կհստակեցնեն նշված թեկնածուների պաշտոնի նշանակման պահանջները և գործընթացը, նաև նրանց հետագա աշխատանքը ինչպես պետական, այնպես էլ համայնքնային առողջապահական կազմակերպություններում, նաև ինչ-որ չափով կլուծի կադրային սուղ խնդիրները»,- ավելացրեց հարակից զեկուցող, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ շուրջ 500 չկարդացած նամակ ունի․ պատասխանները կարող են ուշանալ

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Նախատեսվում է «Հարսնաքար» հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել միջազգային չափանիշներին համապատասխան ճեմուղի. Եղիազար Վարդանյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Արբանյակ ունենալու առաջին փորձը մեզ տվել է մասնագիտական կարողությունների և ռեսուրսների ձևավորում․ Դավիթ Թադևոսյան

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում