ԼՂ-ում վատթարացող հումանիտար իրավիճակի կարգավորման տարբերակները

ՄՄուշեղ Իսախանյան

Նռնականետ ու հրաձգային զենք կիրառող, հողը մշակողներին թիրախավորող, արցախահայերին ագևանգող, Հայաստանի հետ ճանապարհը փակող, հումանիտար ճգնաժամի պատճառ Ադրբեջանը ԼՂ բնակչությանը հումանիտար բեռ է առաջարկում:

40 տոննա ալյուրի միակ առաքելությունը, սակայն, ոչ թե հայերին սովից փրկելն է, այլ Աղդամը բացելը: Բաքուն փորձում է միջազգային հանրությանը ներկայացնել, որ Լաչինը, այսինքն ԼՂ-ի ու Հայաստանի միջև կապն այնքան էլ կենսական չէ, ԼՂ-ն Աղդամով կարող է կապվել Ադրբեջանի հետ ու իրենք կհոգան, ինչպես Ալիևն է սիրում ասել, սեփական քաղաքացիների կարիքները: Ադրբեջանի այս նկրտումները, սակայն այդքան մտահոգիչ չէին լինի, եթե միջնորդի դերակատարում ստանձնած մայրաքաղաքներից նույն ուղերձները չգային:

Այսպես կոչված Լավրովյան նոր պլանումб ի թիվս այլ կետերի, առաջարկվում է բացել Աղդամը, հետո Լաչինը, հակառակ հերթականությամբ, բայց կրկին Աղդամի ճանապարհի բացման սցենար կա միշելյան առաջարկում: Կա նաև ֆրանսիական փաթեթ, որի բովանդակությունը, սակայն դեռ գաղտնաձերծված չէ ու հայտնի չէ ընդհանրապես կա՞ արդյոք Աղդամի ճանապարհի բացման այլընտրանք: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում