Ինչո՞ւ ՌԴ խաղաղապահ զորախումբը չի ապահովում հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի նախագահի՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում արած հայտարարությունից հետո, թե Լաչինի միջանցքն արգելափակված չէ, անհրաժեշտ է լսել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պարզաբանումը: Այդ մասին Կառավարության օգոստոսի 3-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո՞ւ նրանք (ՌԴ խաղաղապահ զորախումբը – խմբ.) չեն ապահովում ՀՀ Կառավարության ուղարկած հումանիտար օգնության մուտքը ԼՂ, եթե Ադրբեջանը պնդում է, թե չի արգելափակել Լաչինի միջանցքը:

Կարծում եմ՝ այս հարցի պարզաբանումը կարևոր է, և մեր մարմինները համապատասխանաբար պետք է աշխատեն այս հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու ուղղությամբ»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում