Մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը. ԿԳՄՍ նախարարը՝ ՀՀ գերբը փոխելու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Պետական խորհրդանիշները պետության դեմքն են, և ցանկացած փոփոխություն պետք է շատ լավ մտածված, քննարկված և հասկացված լինի: Այդ մասին Կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով ՀՀ գերբը փոփոխելու թեմային:

«Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում և չենք կարող հրաժարվել: Ուղղակի պետք է հասկանալ՝ ինչպես ենք մենք վերաբերվում մեր ներկային: Եվ մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն նաև մեր այսօրվա պետությունը»,- ասաց նախարարը, ապա կարծիք հայտնեց, որ մասնագետները կարող են գտնել բոլոր հարցերի լուծումները:

Ժաննա Անդրեասյանը նաև նշեց, որ ՀՀ գերբը փոխելու նպատակով այս պահին որևէ աշխատանքային պրոցես, ձևաչափ չկա: Հարցը, սակայն, ձևակերպված է, և դրա շուրջ պետք է մտածել, այսինքն՝ մտածել այն խնդիրների մասին, որոնք պետք է փոխել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում