Կառավարությունը 1 մլրդ 623 մլն դրամ է հատկացրել 13 համայնքում 17 սուբվենցիոն ծրագրերի համար

ԷԷլեն Պետրոսյան

Կառավարությունը 1 մլրդ 623 մլն դրամ է հատկացրել Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի 13 համայնքում 17 սուբվենցիոն ծրագրերի համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը նշել է, որ այս տարի գործադիրն արդեն 10.6 մլրդ դրամ է ուղղել 185 սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը:

Ծրագրերն ընգրկում են ճանապարհաշինությունից մինչև ներհամայնքային լուսավորության ցանցի կառուցում, մանկապարտեզների, մշակույթի տան, երիտասարդական կենտրոնների վերակառուցում, բակային հատվածների բարեկարգում, խմելու ջրի արտաքին ցանցի կառուցում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում