Հունիսի 24-ը՝ 60 վայրկյանում

ԱԱնժելիկա Ժամհարյան

Ադրբեջանի զինված ուժերը կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանում աշխատող տրակտորի ուղղությամբ. ՊՆ:

Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1 տարեկան երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված ԲԿ. Արցախի ԱՆ:

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 33-րդ նիստին:

Մարդասիրական աղետն ահագնացող չափերի է հասնում. ՀՀ ՄԻՊ-ի կոչը միջազգային կազմակերպություններին՝ջանք ներդնել` օր առաջ բացելու Լաչինի միջանցքը:

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է Ռոստովի ռազմական օբյեկտների նկատմամբ վերահսկողության հաստատման մասին: Նա հրաժարվել է զենքը վայր դնել:

Պուտինն ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին, կատարվողն անվանել է դավաճանություն և ապստամբություն: 

ՌԴ նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Թուրքիայի իր գործընկերների հետ, ներկայացրել իրավիճակը:

Մոսկվայում և այլ շրջաններում հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել:

Վորոնեժի նավթաբազայում պայթյուն է որոտացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում