Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է. ՀՀ վարչապետ

ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստին վերահաստատեց, որ Հայաստանը պատրաստ է  2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա:

«Կրկին ընդգծում եմ, որ ՀՀ տարածքով միջանցքային որևէ տրամաբանություն անընդունելի է: Այս իմաստով ակնկալում եմ, որ միջազգային գործընկերներն Ադրբեջանի կողմից օգտագործվող սադրիչ բառապաշարի գործածումից կխուսափեն»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում