Ղարաբաղի հարցի լուծման ձեր բանաձևը հարցի չլուծումն է եղել. Կոնջորյանը՝ ընդդիմադիրներին

ԼԼիլիթ Ասատրյան

Ցանկացած չմեխած մեխ կարող է հանգեցնել պատերազմի, և պարտության և ձեր չմեխած մեխերի պատճառով է, որ պատերազմը սկսվեց, ու ձեր չմեխած մեխերի պատճառով է, որ մենք պատերազմը պարտվեցինք: ԱԺ-ում արձագանքելով ընդդիմադիրներին՝ ասաց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: 

«Մենք չենք խուսափել ասել, որ գլխավոր պատասխանատուն մենք ենք, բայց դուք մոռանում եք, որ դուք նախկին իշխանությունն եք. 20-ամյակ կառավարել եք այս երկիրը, բազմաթիվ չմեխած մեխեր ունեք, որի պատճառով մենք այսօր մեզ վրա զգում ենք այդ ժառանգությունը և զգացել ենք այդ ժառանգությունը և զգալու ենք այդ ժառանգությունը»,- նշեց Հայկ Կոնջորյանը:

Նա հիշեց, որ մինչև հեղափոխությունը նախկին իշխանությունների ներկայացուցիչներից մեկի հետ բանավեճի է բռնվել: «Նա ասել է, որ մեր բանաձևը՝ Արցախի հարցի լուծման, Արցախի հարցի չլուծումն է: Դուք ձգել, ձգել, ձգել եք էդ ռեզինը՝ չգիտակցելով, որ այդ ռեզինը մի օր պոկվելու է, ու չգիտակցելով այն պատասխանատվությունը, որ դուք ունեցել եք այս երկրի և ժողովրդի առջև»,- ասաց Կոնջորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում