Երասխի հատվածում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակոցները մտահոգիչ են. Սարգիս Խանդանյան

ԼԼուսինե Մուրադյան

Սահմանային միջադեպերը և հատկապես Երասխի հատվածում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակոցները մտահոգիչ են, հատկապես որ դրանք ակտիվացած բանակցություններին զուգահեռ են ընթանում: Այդ մասին նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:

Ըստ նրա՝ ԵՄ քաղաքացիական առաքելությունն արձանագրում է այդ իրավիճակը, բացի դրանից՝ հայկական կողմը միջազգային հարթակներում ևս ներկայացնում է սահմանային միջադեպերը:

«Ագրեսիան զսպելու լավագույն ճանապարհը դեպի խաղաղություն շարժվելն է: ՀՀ Կառավարությունը արել է առավելագույնը՝ ցույց տալու հանձնառությունն ու նվիրվածությունը այս գործընթացին: Սա նաև ակնհայտ է միջազգային գործընկերների համար, և մեր կոչն է, որ զսպեն Ադրբեջանին և բերեն կառուցողական դաշտ»,- ասաց Սարգիս Խանդանյանը, ապա հավելեց. «Պետք է շարունակել պահպանել գործընթացի դինամիկան, և հույս ունեմ, որ մոտ ապագայում կկազմակերպվեն վաշինգտոնյան բանակցությունները: Նաև երկու երկրի ղեկավարի բանակցություն է նախապատրաստվում Բրյուսելում»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում