Մենք շատ հետևողական ենք, որ որևէ ֆորմատով տեղի ունեցած բոլոր պայմանավորվածությունները իրականացվեն. Արմեն Գրիգորյան

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Լուրերի» տաղավարում անդրադարձավ Ադրբեջանում պահվող գերիների հարցին։ 

«Անցած տարի ապրիլին, երբ Բրյուսելում տեղի ունեցավ հանդիպումը, Ադրբեջանի նախագահ Ալիևը նախագահ Միշելին խոսք էր տվել 10 գերի ազատել. մեկ տարուց ավելի է անցել, և գերիներն ազատ չեն արձակվել»,- հիշեցրեց ԱԽ քարտուղարը։

Նրա խոսքով՝ հայկական կողմն ամբողջ ընթացքում այդ հարցը բարձրացնում է: «Մենք ընդհանրապես շատ հետևողական ենք, որպեսզի որևէ ֆորմատով տեղի ունեցած բոլոր պայմանավորվածությունները իրականացվեն։ Հայկական կողմի համար կարևոր են այդ պայմանավորվածությունները, որովհետև դա հեղինակության հարց է։ Մեր միջազգային գործընկերները պետք է շատ ուշադիր լինեն այս հարցին, որովհետև դրանով նրանք նաև ցույց են տալիս, թե միջազգային մեխանիզմներն ինչպես են աշխատում, և միջազգային հանրությունն ինչպես է արձագանքում իր վրա վերցված պարտավորություններին»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում