Մենք նոյեմբերի 9-ի փորձը ունենք, չէ՞, և նույն սխալները էլ չենք անելու. Ալեն Սիմոնյան

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի համար սկզբունքային են 29.800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը և Արցախի բնակիչների անվտանգությունն ու իրավունքները՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար նաև սկզբունքային է խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումից հետո միջազգային երաշխավորի առկայությունը:

«Իմ անձնական կարծիքն է, որ, կարևորը՝ լինի այնպիսի երաշխավոր, որը հետամուտ կլինի այն պայմանավորվածության կատարմանը, որը ձեռք կբերվի, որովհետև մենք տեսնում ենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ինձ չի բավարարում, և, վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիներին էլ չեն բավարարում մեր գործընկերների թե՛ հայտարարությունը, թե՛ պահվածքը: ... Մենք նոյեմբերի 9-ի փորձը ունենք, չէ՞, և նույն սխալները էլ չենք անելու»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում