Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի բանկերում ավանդների և վարկերի չափը հասել է երբևէ գրանցված առավելագույն ծավալին: Ըստ Կենտրոնական բանկի տվյալի՝ ապրիլի դրությամբ ավանդները կազմել են 5 տրլն 134 մլրդ դրամ, ինչը 31.2%-ով ավելի է 2022-ի և 39.1 տոկոսով 2021-ի նույն ամսվա ցուցանիշից: Դրամով ավանդները` 46.1, իսկ արտարժութայինը՝ 53.9 տոկոս են կազմել:

Արուսյակ Մանավազյան (ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր) - Ավանդների մեջ ռեզիդենտների տոկոսը կազմում է 74 տոկոս, մնացածը ոչ ռեզիդենտներն են: Ավանդների բարձր լինելը պայմանավորված է հիմնականում ոչ ռեզիդենտների ավանդների ներդրմամբ, այսինքն` ավանդ ներդնելու փաստով և ավելի քիչ վարկեր վերցնելու հանգամանքով:

Մասնագետների խոսքով՝ հատկապես տոկոսադրույքների բարձրացման ֆոնին այս ֆինանսական գործիքի եկամտաբերությունը բարձր է ու շահավետ քաղաքացիների համար:

Վիլեն Խաչատրյան (ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման ամբիոնի վարիչ) - Ավանդը նրանց համար երաշխավորված եկամտի տեսակ է, և տնտեսության մեջ ռիսկեր առաջանալու պարագայում նախընտրում են ավանդներն ավելացնել:

2023 թ. ապրիլին բանկերի տրամադրած վարկերի ծավալը 4 տրլն 409 մլրդ դրամ է, ինչը 9.2%-ով ավելի է 2022-ի և 6.9 տոկոսով 2021-ի նույն ամսվա ցուցանիշից: Դրամային վարկերը 64.3 տոկոս են կազմել:

Արուսյակ Մանավազյան - Վարկերի մեջ մոտ 95 տոկոսը մոտ ռեզիդենտներն են և 64 տոկոսը դրամով վերցված վարկերն են: Կարծում եմ` մի փոքր վարկերի տոկոսադրույքներն իրենց ազդեցությունը թողել են, բայց նախորդ տարիների համեմատ վարկերի տրամադրման ցուցանիշը բավականին բարձր է:

Ավանդների և վարկերի ցուցանիշները կարող են փոխվել, երբ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը սկսի իջեցնել, նշում են մասնագետները: Վիլեն Խաչատրյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ էականորեն ավելացել են հիպոտեկային և սպառողական վարկերը:

Վիլեն Խաչատրյան - Վերջին 1 տարվա ընթացքում մոտ 230 մլրդով հիպոտեկային վարկավորման ծավալն աճել է: Չնայած այստեղ լուրջ դեր է կատարում նաև եկամտային հարկի վերադարձման գործոնը: Հիպոտեկայինը ավելի մեծ ծավալներով է աճել` և տեմպի առումով, և տեսակարար կշռի փոփոխության ընդհանուր վարկային պորտֆելի մեջ, և ընդհանուր առմամբ մոտեցել է մինչև 780 մլրդ դրամի: Իսկ ինչ վերաբերում է սպառողական վարկերին` դրանք 850 մլրդ-ն են գերազանցել:

Ապրիլին շուրջ 278 մլրդ դրամ է կազմել վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը, ինչը շուրջ 40 մլրդ-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

Հեղինակ` Նիկոլայ Ավետիսյան

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում