Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի ձևավորման պատմությունը

ԼԼիլիթ Ասատրյան

Առաջին հանրապետության շրջանում, հայ-ադրբեջանական կոնկրետ սահման այդպես էլ չձևավորվեց: Խորհրդայնացման առաջին տարիներին արդեն ստեղծեց մի իրավիճակ, որը բախտորոշ էր լինելու հարևան երկու պետությունների համար. պատմականորեն հայկական հողը՝ Արցախը, մտցվեց Ադրբեջանի կազմ ու 1921 թվականից սկսած քարտեզներում այդպես նշվեց: Մասնագետների պնդմամբ, թե խորհրդային տարիներին, թե անկախություն հռչակելիս, Հայաստանը ճանաչել է այդ սահմանները:

1920-ականներից առաջացավ նաև անկլավների հարցը: Հայաստանի տարածքում ադրբեջանական 3 անկլավ ձևավորվեց, ադրբեջանական կողմում էլ՝ Արծվաշենը: Արծվաշենն, ընդ որում, տարածքով գրեթե հավասար է մեր տարածքում գտնվողներին, այլ հարց է դրանց ռազմավարական նշանակությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց՝ հայ-ադրբեջանական բանակցություններում քննարկվում է նաև անկլավների փոխանակման հնարավորությունը, բայց ոչինչ դեռ որոշված չէ: Վարչապետը, ավելի վաղ հայտարարել էր՝ սահմանազատման համար կարող են և պետք է հիմք ծառայեն 1975 թվականի ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզները:
 

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում