Մենք պետք է ընտրություն կատարենք պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև. Գևորգ Պապոյան

ԼԼուսինե Մուրադյան

Մեր այլընտրանքը պատերազմն է: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և այդ մասով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին:

«Մեր ժողովուրդն ու իշխանությունները պետք է ընտրություն կատարեն՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ: Ընդ որում, պատերազմ՝ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի այսօրվա աշխարհաքաղաքական վիճակը: Պատկերացնո՞ւմ եք, թե նրա աջակցության չափը ինչպիսին կարող է լինել»,- ասաց Պապոյանը, ապա նաև հիշեցրեց, թե աշխարհում ինչ են մտածում արցախյան հակամարտության մասին, ինչ են մտածում Իրանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան, և թե առհասարակ աշխարհում ինչ կարծիք կա տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքնորի մասին:

«Մենք պետք է ընտրություն կատարենք պատերազմի, արկածախնդրության և խաղաղության միջև, քանի որ պատերազմն ու արկածախնդրությունը բերելու են Հայաստանի անկախության կորստի վտանգի, տարածքային ամբողջականության լրջագույն խնդիրների առաջացման և բազմատեսակ կորուստների: Մենք կարծում ենք, որ պետք է շարունակենք շարժվել խաղաղության օրակարգով, որն այլընտրանք չունի»,- ասաց Պապոյանը:

Պատգամավորը նաև ընդգծեց, թե երեկ ԱԺ-ում ընդդիմության կողմից չի լսել իրավիճակից դուրս գալու առաջարկ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում