Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Արդյոք Հայաստանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցից ստացե՞լ է խնդրանք՝ Հայաստանում խստացնելու վերահսկողությունը այն ընկերությունների նկատմամբ, որոնք օգնում են ՌԴ-ին շրջանցելու արևմտյան պատժամիջոցները: Հարցին՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը տվե՞լ է հանձնարարականներ հայկական ընկերություններին, ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ արևմտյան գործընկերների հետ բոլոր հանդիպումների ժամանակ այդ հարցը քննարկվում է, և որ հարցը եղել է նաև Հայաստանի և Ռուսաստանի քննարկման օրակարգերում:

«Մենք երկուսի հետ հարաբերվելիս տալիս ենք ճշգրիտ նույն արձագանքը: Մենք ասում ենք՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական-գործընկերային հարաբերություններ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի տնտեսական խոր և ռազմավարական նշանակության հարաբերություններ, բայց Հայաստանի Հանրապետությունը (նաև այդ և այլ հանգամանքների բերումով) չի կարող իրեն թույլ տալ, որ հայտնվի արևմտյան պատժամիջոցների տակ, և, հետևաբար, մենք կգործենք ՌԴ-ի հետ հարաբերություններում ամբողջապես այն ծավալով, որը մեզ թույլ կտա չհայտնվել արևմտյան պատժամիջոցների ներքո, որովհետև եթե մենք հայտնվեցինք արևմտյան պատժամիջոցների ներքո, նախ՝ Հայաստանը էդքան ռեսուրս չունի, որ դիմանա դրան, երկրորդը՝ մեր ոչ մի դաշնակցի համար դրանից ավելի լավ չի լինի, և երրորդը՝ մենք կփչացնենք մեր հարաբերությունները մեր արևմտյան գործընկերների հետ»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ մասով տրվել կամ տրվում են հանձնարարականներ, բայց հայկական ընկերություններին նման հանձնարարականներ տալու իրավասություն չունի:

Փաշինյանն անդրադարձավ նաև Իրանի հետ հարաբերություններին՝ հիշեցնելով այդ մասով գործող պատժամիջոցների մասին:

«2009-ից այդ սանկցիաները գործում են, և ՀՀ-ն այդ սանկցիաները պահում է, չէ՞: Բա ի՞նչ անենք: Որ մենք պատժամիջոցների տակ հայտնվենք, դրանից որևէ մեկին ավելի լա՞վ կլինի, մեր բարեկամին ավելի լա՞վ կլինի՞»,- ասաց նա:

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

310 մլն դոլար օտարերկրյա ուղղակի ներդրում՝ կես տարում. ցուցանիշը գերազանցել է 2025-ի արդյունքը

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Հայաստանը միասնական տաղավարով մասնակցում է Չինաստանի 9-րդ ներմուծման միջազգային ցուցահանդեսին

Լուրեր 21:00 | ԵԱՏՄ, արտահանում, գազի սակագին ու խցանումներ․ ինչ հարցեր բարձրացվեցին ԱԺ-ում

Լուրեր 21:00 | ԵԱՏՄ, արտահանում, գազի սակագին ու խցանումներ․ ինչ հարցեր բարձրացվեցին ԱԺ-ում

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում