Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Քառամյա հակակոռուպցիոն ռազմավարությունն իրականացվել է 80 տոկոսով. ԱՆ

ԱԱնուշ Մուրադյան

80.2 տոկոս կատարողական, սա 19-22 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման տոկոսային գնահատականն է: Արդարադատության նախարարությունը, ուսումնասիրելով 43 միջոցառումը, որ հիմնական 4 ուղղությամբ էին, մի մեծ զեկույց է կազմել՝ մոտ 300 էջանոց, պատասխանատու բաժնի պետն ասում է՝ գրեթե ամբողջական կատարվել է հակակոռուպցիոն մասնագիտացված մարմինների ստեղծման ծրագիրը, համակարգն ամբողջացվել է:

Հասմիկ Տիգրանյան (ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ու մոնիտորինգի բաժնի պետ) - Մենք այս պահին ունենք արդեն բոլոր հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինները՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, հակակոռուպցիոն կոմիտե, մասնագիտացված դատախազները, ապօրինի ծագում ունեցող գույքի ստորաբաժանում և հակակառուպցիոն դատարանները:

Բարձր՝ 95-97 տոկոս կատարողականի են հասել նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ իրավական դաշտի ապահովման հարցում՝ ընդգծում է Տիգրանյանը, նկատում՝ նման լայնածավալ օրենսդրական փոփոխություն նախկինում չէր արվել: Ու չնայած թղթի վրա անհրաժեշտ բազան ապահովված է, գործնականում դեռ թերացումներ կան, մասնագետը խոստովանում է՝ որակական խնդիրները ամբողջացվել, տեղ են գտել առաջարկների բաժնում:

Հասմիկ Տիգրանյան - Օրինակ՝ մենք հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմիններին շատ հզորացրել ենք, բայց իրենք դեռևս ռեսուրսների ու հզորացման կարիք ունեն, որ կարողանան այդ մեծ ծավալի լիազորություններն իրականացնել, աշխատանքներ ունենք անելու դեռևս մոնիտորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ, որովհետև շարունակում են խնդիր մնալ կադրային հարցերը: 

Թերի է նաև թվայանացման բլոկը, թեև միասնական հարթակում տարբեր մարմինների փոխգործելիությունն ապահովվել է, թվային տվյալները դեռ ամբողջական չեն՝ նշում է պաշտոնյան, ընդգծում նաև հակակոռուպցիոն կրթության ուղղությամբ անհրաժեշտ անելիքների շարքը, ասում՝ թիրախավորված աշխատանքի կարիք կա: Ամփոփիչ զեկույցում, ըստ նրա, կա նաև երեք չկատարած միջոցառում, մեկն էլ հենց իրենց՝ արդարադատության նախարարության դաշտում է: Խոսքը միջազգային փոխօգնության օրենսդրական կարգավորումների նախատեսման մասին է: Նախագիծը մշակել էին դեռ 2021-ին, բայց քրեական ու քրեական դատավարության օրենքների փոփոխությամբ պայմանավորված՝ այն լրամշակելու կարիք առաջացավ:

Հասմիկ Տիգրանյան - Այդ օրենսդրական նախագիծը շատ կարևոր է կոռուպցիոն հանցագործությունների անդրազգային դեպքերի բացահայտման, ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձման և կոռուպցիոն հանցագործություններով ստացված եկամտի վերադարձման հարցերի առնչությամբ, միջազգային համագործակցությունը ամրապնդելու նպատակով:

Տիգրանյանը բացատրում է՝ գնահատումն արել են հատուկ սանդղակով, ծրագիրը համարել չկատարված, եթե աշխատանքները 30 տոկոսից ցածր են եղել: Չկատարված է որակվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ բարեվարքության կազմակերպիչների համար մեթոդական ուղեցույցների մշակման ծրագիրը: Մյուսն էլ քաղաքացիական ծառայության մրցույթի կարգերի սահմանումն է, որը պատասխանատու գրասենյակը չի հասցրել ժամկետում ավարտել:

Հասմիկ Տիգրանյան - Այդ իսկ համատեքստում, նկատի ունենալով մեր կողմից սահմանված մոնտորինգային ցուցիչները, մենք գնահատեցինք չկատարված, չնայած պատասխանատու մարմինները այս համատեքստում այլ որոշում ունեն: Նրանք համարում են, որ մեծ մասամբ կատարված է, բայց, ըստ էության, գնահատման մեր մեթոդաբանությունը բավականին խիստ է, և եթե սահմանված չափանիշներից տարբերակվող այլ գործողություն է իրականացվում, մենք գնահատում ենք չկատարված:

Ու թեև այս երեք միջոցառման չկատարման համար, ըստ Տիգրանյանի, եղել են օբյեկտիվ հանգամանքներ, նախարարությունը հաշվի է առել բոլոր մանրուքներն ու թերացումները: Այս և մյուս ծրագրերը, որոնցում եղել են մասամբ կատարված կամ կիսատ մնացած աշխատանքներ, ուղենշային կդառնան 23-26 թվականների ռազմավարության համար: Նորը մշակման փուլում է՝ հիշեցնում է մասնագետը, հստակեցնում՝ աշխատանքային խումբն արդեն ծանոթացել է բովանդակային զեկույցին, 4 տարվա արված-չարված աշխատանքների արդյունքին:

ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում