Դա Հայաստանի ներքին հարցն է, և ոչ ոք իրավունք չունի՝ դրան խառնվի. ԱԽ քարտուղարը՝ հուշարձանի ապամոնտաժման մասին

ԼԼուսինե Մուրադյան

«Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի շրջանակում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադարձավ «Նեմեսիս» հուշարձանի ապամոնտաժման մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի կոչին:

«Դա Հայաստանի ներքին հարցն է, և ոչ ոք իրավունք չունի՝ դրան խառնվի»,- հայտարարեց Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ էր արել Հայաստանի իշխանություններին ապամոնտաժել «Նեմեսիս»-ի հուշարձանը: Նրա խոսքով՝ եթե դա տեղի չունենա, թուրքական կողմը նոր քայլեր կձեռնարկի Հայաստանի նկատմամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում