Չկա համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում. Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման խոչընդոտների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ առկա խնդիրները բանակցություններով լուծելու քաղաքականությանը, և մենք պատրաստ ենք խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ՝ Պրահայի անդրատլանտյան հարաբերությունների կենտրոնում քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց տվյալ պահին պայմանագիր ստորագրելու հիմնական խոչընդոտները: «Մինչ օրս հնարավոր չի եղել համաձայնեցնել այնպիսի տեքստային ձևակերպումներ, որոնցում հստակ նշված կլինի, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29 800 քառակուսի կմ տարածքով: ԼՂ-ի հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման մեխանիզմը դեռևս անորոշ է. անորոշ է նաև Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ձևաչափը, որը, մեր կարծիքով, պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմի շրջանակում: Մինչ այս պահը հնարավոր չի եղել համաձայնեցնել խաղաղության պայմանագրի տեքստի մեկնաբանության հարցում տարակարծությունները հաղթահարելու մեխանիզմները, և վերջապես, չկա որևէ համաձայնություն խաղաղության պայմանագրի իրագործման միջազգային մեխանիզմների հարցում: Մենք շարունակում ենք մեր ջանքերը նշված բոլոր ոլորտներում հաջողության հասնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում