Լուսինե Բադալյանը չի մասնակցի ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովի նիստին. նրա մուտքը ՌԴ արգելվել է

Հաջորդ հանգրվանը կլինի առաջիկա օրերին ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության որոշման ընդունումը. Ռոմանոս Պետրոսյան

Դատախազությունը պահանջում է հօգուտ պետության պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 235,000,000 դրամ

ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Դատավորների գերբեռնվածության թեթևացման հարցը ԲԴԽ ուշադրության կենտրոնում է

ԱԱնուշ Մուրադյան

Դատական համակարգը տարեսկզբից հրաժարվեց մասնագիտական օղակներից մեկից, որը 2021-ին էր ներդրվել: Խոսքը մինչդատական վարույթների նկատմամբ վերահսկողություն իրականացնող, այդ թվում՝ կալանավորման միջնորդություններ քննող դատավորների ինստիտուտի մասին է: Գրեթե տարիուկես առաջ արված փոփոխությունը, Բարձրագույն դատական խորհրդի անդամի խոսքով, չարդարացրեց իրեն, թեև գաղափարը միտված էր դատարանների գերբեռնվածությունը թեթևացնելուն:

Երանուհի Թումանյանց (ԲԴԽ անդամ) - Խնդիրն այն էր, որ ծավալը աշխատանքի այնքան էր, որ այդ դատավորները պարզապես չէին կարող 24/7 ռեժիմով, արդեն իրենք մեկ տարուց ավելի աշխատում էին, այսինքն մարդիկ անգամ չէին կարողանում հերթապահություն սահմաններին, որովհետև այնքան շատ էր, որ մեկ կամ երկու, կամ երեք հերթապահ դատավորը չէր հասցնում ամբողջ այդ ծավալը, հասկանում ենք, չէ՞, ինչպիսի գործեր են՝ կալանքի խուզարկության, ձերբակալման, որոնք գիշերն էլ կարող էին լինել:

Ձևավորման պահից այս ինստիտուտը 17 հաստիք է նախատեսել, բայց զբաղեցված էր 15-ը: Թումանյանցն ասում է՝ դատավորների համայնքի հետ հանդիպումներից հետո հասկացան՝ կամ պետք է ավելացնեն հաստիքները, կամ՝ գործերը բաշխեին բոլոր դատավորների միջև՝ ինչպես նախկինում՝ վերանայելով նրանց թվաքանակը: Հաշվարկները ցույց տվեցին՝ եթե նախապատվությունը տան մասնագիտական կառույցին, միայն այդտեղ 50 նոր դատավոր է անհրաժեշտ լինելու, իսկ մյուս դեպքում ավելացնելով ընդհանուր դատավորների թիվը՝ կկարողանան լուծել հերթափոխով աշխատանքի ու ծանրաբեռնվածության խնդիրը:

Երանուհի Թումանյանց - Եթե ավելացնում ենք դատավորների քանակ, ճիշտ մոտեցում էր՝ թողնել մինչդատականը, բայց եթե ավելացումը լինելու էր, օրինակ, 5 կամ 10 դատավորով, հենց իրենք՝ դատավորները, ասում էին որ դա իրավիճակ չի փոխելու, այսինքն՝ դա լինելու է կոսմետիկ վերանորոգում, որը կարող է ինչ-որ առաջին պահին ինչ-որ մի քիչ թեթևացում լինի, դու սկսես գիշերները մի քիչ քնել, բայց այդ կուտակումների արդյունքում դա չի փրկելու: Ու երբ որ խոսում էին փրկության մասին, հնչում էր 50 թվաքանակը, որը ուղղակի ճիշտ չէր, արդյունավետ չէր, ու նրա ՕԳԳ-ն այն չէր, որը մենք ուզում էինք:

Արդյունքում որոշվեց գործերը բաշխել բոլորի միջև, սահմանել հերթապահությունը՝ ապահովելով արդարություն՝ գործընթացը դարձնելով կառավարելի: Սա նաև բյուջեի տեսանկյունից է արդյունավետ՝ նշում է Թումանյանցը, պարզաբանում, որ նպատակն է ավելացող հաստիքների թիվն ամբողջ հանրապետությունում հասցնել 80-ի: Հարցը սեղանին է, հիմա բանակցում են գործադիրի հետ: Երկար գործընթաց է՝ ասում է ԲԴԽ անդամը: Դիտարկմանը ի պատասխան, թե դատավորներն իրենք չե՞ն դժգոհի, որ նորից ստանում են կալանքի, խուզարկության ու առհասարակ մինչդատական վարույթերին վերաբերող գործեր, Թումանյանցը նկատում է.

Երանուհի Թումանյանց - Իհարկե, դատավորներն ասում էին, որ մենք հազիվ շնչում ենք, հիմա հանգիստ աշխատում են, բայց դուք նորից բերում եք մեր դաշտ: Խնդիրն այն է, որ նրանք մտահոգված են, որ, այնուամենայնիվ, կարող է քանակ չավելանա, դրա համար այս մտահոգությունը առկա է, թե չէ՝ եթե սա ժամանակավոր երևույթ է, իրենք պատրաստ են դա պատվով կատարել, ինչպես միշտ կատարել են: Մենք հուսով ենք, որ շատ շուտով իրոք կկարողանանք այդ քանակն ապահովել:

Ինչ վերաբերում է մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողություն իրականացնող 15 դատավորին, նրանցից մեկը՝ Արուսյակ Ալեքսանյանը, կալանավորված է, նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար: Մյուս 14-ից էլ ընդամենը երկուսն են կարողացել հաղթահարել դատավորի պաշտոնում վերանշանակման հատուկ կարգի առաջին փուլը, 12-ն էլ ընդգրկվել են ռեզերվային ցուցակում:

ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

ՀՀ օմբուդսմենը ՍԴ է ներկայացրել դիրքորոշում՝ հաշմանդամության հիմքով խտրականության և արդար դատաքննության իրավունքների վերաբերյալ

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՄԻՊ հաստատությունը կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքահեն մոտեցումների հետևողական ամրապնդումը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՆԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ. այն ուղղված է հանցավորության խորքային վերլուծության ժամանակակից կարողությունների զարգացմանը

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

ՀԱԵ խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը կազմված կլինի 11 անդամից

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. զինդատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում