Խաղաղության գործընթացը մեկն է. Հայաստանը բանակցային հարթակների միջև տարբերություն չի դնում

Հայաստանը դրական է տրամադրված ռուսակա՞ն, թե՞ եվրոպական կամ ամերիկյան հովանու ներքո բանակցություններին: Արտգործնախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հարցին պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:  

«Մենք հարթակների միջև տարբերություն չենք դնում: Խաղաղության գործընթացը մեկն է, և բանակցություններն էլ, ըստ էության, ընթանում են միևնույն խաղաղության պայմանագրի նախագծի, դրա հիմնադրույթների շուրջ:

Մենք շնորհակալ ենք բոլոր մայրաքաղաքներին, որոնք հարթակ են տրամադրում, փորձում են կամրջող դեր խաղալ այս գործընթացում, բայց Հայաստանի համար առնվազն հարցը էդպես չի դրվել՝ բանակցել Մոսկվայո՞ւմ, Վաշինգտոնո՞ւմ, թե՞ Բրյուսելում:

Կրկնում եմ՝ բանակցությունները մեկն են, նույնն են»,- ասաց նա:

Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում