Դասախոսություն, ապա աշխատանքային ճաշ՝ վարչապետի անունից. ավարտվեց ՀՀ նախագահի պաշտոնական այցը Լիտվա

ԱԱրսեն Մկրտչյան

Լիտվա պաշտոնական այցի վերջին օրը նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիլնյուսի Սանրայզ վելի համալսարանական-գիտատեխնիկական պարկում դասախոսություն կարդաց «Հայաստան. հրամայական է կառուցել նոր հասարակություն ժողովրդավարություն և ազատ շուկայական տնտեսություն» թեմայով: Նախագահը ներկայացրեց Հայաստանի անկախության ճանապարհը, տնտեսության մարտահարվերները։ Վահագն Խաչատուրյանը խոսեց նաև կոռուպցիոն խնդիրներից, նշեց, որ 2018ից հետո իշխանության հիմնական նպատակը եղել է կոռուպցիան արմատախիլ անելը։

Հովհաննես Իգիթյան (Լիտվայում ՀՀ դեսպան) - Լիտվան որպես Հայաստանին աջակցող երկիր՝ իր դերակատարությունն ունի մեր տարածաշրջանում խաղաղության գործընթացում, Լիտվայի իշխանությունները պարբերաբար բարձրացնում են Լաչինի միջանցքի բացման հարցը, ԼՂ-ում մարդկանց իրավիճակի հարցը, Ադրբեջանի, այսպես ասած, ագրեսիայի հարցը։

Նախագահի այցն ավարտվեց Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի անունից կազմակերպված աշխատանքային ճաշով։

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում