Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերով լիքը պահեստները թողել են ու փախել. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ բացառեց, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել:

«Որևէ մեկը լսե՞լ է որևէ զինվորից, որ 44-օրյա պատերազմի ժամանակ զենքի պակաս է եղել, բացառված է, չի կարող նման բան լինել, ընդհակառակը, որոշ վայ զինվորականներ միլիարդների զենքերով լիքը պահեստները թողել են ու փախել: Լավ, հերիք ա, ամեն ինչին չափ ու սահման կա, չե՞նք տեսել այդ կադրերը, երբ ադրբեջանցիք իրենց գրաված զորամասի վիդեոներն են հրապարակել՝ պահեստները՝ լիքը զենք, իսկ 2016-ին չե՞նք հիշում՝ ինչ խոսակցություններ էին գնում, նույնիսկ երկրի վարչապետն այս ամբիոնից ասել է, որ դիզվառելիքի խնդիր է եղել, հետո հասկացան՝ ինչ են արել, հերքեցին, ծածկադմփոց արեցին»,- ասաց վարչապետը:

Նա ասաց, թե երբ իրենք եղել են ընդդիմադիր, պատերազմի ժամանակ որևէ քննադատական խոսք չեն ասել իշխանության հասցեին:

«Մենք ընդդիմադիր եղել ենք, բայց մենք հինգերորդ շարասյուն չենք եղել: Մենք օտար երկրներից կառավարվող քաղաքական ուժ չենք եղել, մեզ ինչ անուն ասես ուզում էին կպցնել՝ պողոսական, սորոսական,  ինչո՞ւ, որովհետև իրենց քաղաքական գործունեության այլ ձև հայտնի չէ, որովհետև իրենք ինչ արել են, ո՛չ սեփական գաղափար են ունեցել, ո՛չ սեփական տեսլական, իրենց հանձնարարվել է, իրենք էլ գործել են»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ամբողջ սպայական դասին ընդդիմությունը բարոյապես կոտրել է: 

«Այսօր մենք դրա հետևանքները կրում ենք, հույս ունեմ՝ քննիչ հանձնաժողովում շատ մանրամասն կխոսենք, բայց ամեն ինչին չափ կա, սահման կա»,- ասաց Փաշինյանը:

Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ»-ը, «ԱՎՏՈՌԱԴԻՈ»-ն և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը. ՀՌՀ

Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ»-ը, «ԱՎՏՈՌԱԴԻՈ»-ն և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ը. ՀՌՀ

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» թեմայով պանելային քննարկմանը

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Անահիտ Մանասյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Մարդու իրավունքների պաշտպանության և խթանման դաշնային ինստիտուտի տնօրենի հետ

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Սյունիքի մարզի դատախազությունը 12 հա մակերեսով 9 հողամասերը Կապան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թբիլիսիում մեկնարկել է Էներգետիկայի կարգավորման համաշխարհային ֆորումը․ մասնակցում է նաև ՀԾԿՀ-ն

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թռանք Նյու Յորք. վարչապետը տեսանյութ է հրապարակել

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում