Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին է ներկայացրել ՆԳ նախարարության բարեփոխումների արդյունքները

ԼԼիլիթ Ասատրյան

Ապրիլի 3-ին Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:

 
Հնարավոր է սա 13 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում and ներսում նկարն է
 

Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

 
Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են and ներսում նկարն է
 

Վահե Ղազարյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները:

 
Հնարավոր է սա 9 մարդ, մարդիկ կանգնած են, կոստյում and ներսում նկարն է
 

Այնուհետև անդրադարձ է եղել կիբեռհանցավորության աճի միտումներին: Նշվել է, որ այդ հանցատեսակի դեմ պայքարում անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև, դիտարկել ծառայողների աշխատանքային հանդիպումների և պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:

 

Երկուստեք կարևորվել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ մշտական կապ և փոխգործակցություն հաստատելով այդ հանցատեսակին հակազդող ստորաբաժանումների միջև:

 

Հանդիպման ավարտին Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին հրավիրել է Երևան՝ երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետագա առարկայական քննարկման համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում