Բայդենը՝ Բելառուսի տարածքում ՌԴ կողմից միջուկային զենքը տեղակայելու մասին

ՄՄերի Ներսիսյան

ՌԴ-Ն ՄԻՆՉԵՎ 2025 Թ. ԿՉԵՂԱՐԿԻ ՌՈՈՒՄԻՆԳԸ ԵԱՏՄ ԱՆԴԱՄ 3 ԵՐԿՐԻ ՀԵՏ

Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության անդամ Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի հետ, հայտնում է Ведомости-ն՝ հղում անելով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ-ում հեռահաղորդակցության օպերատորներից պահանջել է մինչև 2025 թվականը միության անդամ երկրների տարածքում մշակել «արդար սակագների կիրառման կանոններ» և վերանայել բջջային ծառայությունների սակագները: Մինչև 2025 թվականի առաջին եռամսյակը օպերատորները պետք է նվազեցնեն միջազգային սակագները և ցածր սակագներ սահմանեն ԵԱՏՄ-ի բաժանորդներին բջջային ծառայությունների մատուցման համար։

ՊՈՒՏԻՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՈՒՂԵՐՁ Է ՀՂՈՒՄ, ԵՎ ԴԱ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է. ԲԱՅԴԵՆ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտահոգություն է հայտնել Բելառուսի տարածքում Ռուսաստանի կողմից մարտավարական միջուկային զենքը տեղակայելու մտադրության մասին Մոսկվայի հայտարարությունների առնչությամբ: Սպիտակ տան առաջնորդը շեշտել է, որ Ռուսաստանն առայժմ նման քայլի չի դիմել: Բայդենը, սակայն, նշել է՝ «Վլադիմիր Պուտինը վտանգավոր ուղերձ է հղում, և դա անհանգստացնող է»: Ավելի վաղ Սպիտակ տանն առընթեր ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դեռևս չունի Բելառուսի տարածքում ռուսական միջուկային զենքի տեղակայման ապացույցներ:

ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ Է

Այսօր Մոսկվայում սպասվում են արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի բանակցությունները: Ռուսաստան ժամանելուն պես Ամիր Աբդոլլահիանը զրուցել է իրանցի լրագրողների հետ: Նրա խոսքով՝ քննարկման առանցքային թեմաներից մեկը Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրն է լինելու: Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարությունից հայտարարել էին, որ Մոսկվան առաջընթաց է նկատում Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի մասին լիարժեք համաձայնագիր կնքելու հետ կապված բանակցություններում և արագ արդյունք է ակնկալում: Գերատեսչությունից հայտնել էին, որ երկու երկրի արտգործնախարարները բանակցությունների ժամանակ կքննարկեն միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ և հատուկ ուշադրություն կդարձնեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև կանդրադառնան Սիրիայի և դրա շուրջ ընթացող զարգացումներին։

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՓՈԹՈՐԿԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՆ ՏՈՒԺԱԾՆԵՐ

Վրաստանի Բաթում քաղաքում ուժգին փոթորիկ է գրանցվել, որը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել։ Երթևեկությունը կաթվածահար է եղել, արմատախիլ են եղել ծառեր, պոկվել են տանիքներ։ Կան տուժածներ: Եղանակի կանխատեսումների համաձայն՝ Վրաստանում վատ եղանակը կշարունակվի ևս մի քանի օր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում