8 դեմ, 3 կողմ. ԱԺ հանձնաժողովի որոշումը ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները կասեցնելու մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Խորհրդարանական հանձնաժողովն այսօր բացասական եզրակացություն է տվել Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու ընդդիմության առաջարկին:

Ընդդիմադիրները պնդում են, որ Սաֆարյանը, պաշտոնավարմանը զուգահեռ, նաև ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել:

Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի բնորոշմամբ` «Հայաստան» խմբակցությունը և Ռոբերտ Քոչարյանը Սեդա Սաֆարյանի հետ անձնական խնդիր ունեն:

Սաֆարյանը 2008-ի մարտի 1-ից հետո ստեղծված փաստահավաք խմբի անդամ էր, Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, իսկ Ռոբերտ Քոչարյանն այդ գործով մեղադրյալի կարգավիճակ ուներ:

Մանրամասները՝ Անի Օհանյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում