Մարտ 4-ը՝ 60 երկվայրկեանում. արևմտահայերէն լուրեր

ՔՔրիստինե Ոսկանյան

Շուշիի և Մարտունիի ուղղութիւններով հրադադարի խախտումներ արձանագրուած են. Ռուսաստանի Պաշտպանութեան նախարարութիւն:

Հայաստանի և Հնդկաստանի Արտաքին գործոց  նախարարները քննարկած են տարածաշրջանային և միջազգային անվտանգութեան հարցեր:

ՄԱԿ համակարգի միջոցները կը  շարունակեն մարտահրաւէրները  յաղթահարելու կարևոր գործիք ըլլալ. Հայաստանի ԱԳ փոխնախարար:

Հայաստանի մէջ Ամերիկայի դեսպանատունը տեսանիւթով մը ներկայացուց նորանշանակ դեսպան Քրիսթինա Քվինը:

Արթիւր Դաւթեան ոսկեայ մետալ նվաճեց մարմնամարզութեան առանձին գործիքներու աշխարհի գաւաթին:

Իրանական կողմը տրամադրուած է համագործակցութեան. Կրոսին հանդիպած է Իրանի Արտաքին գործոց  նախարարին հետ:

Քիև կ՛ուզէ այս տարի բանակցութիւններ սկսիլ  Եւրոպական Միութեան անդամակցելու շուրջ. Զելենսքի:

Ամերիկան 400 միլիոն տոլարի ռազմական օգնութիւն տրամադրեց Ուքրանիոյ:

Պայտըն և Շոլց պատրաստակամութիւն յայտնեցին շարունակելու պատժամիջոցներու քաղաքականութիւնը Ռուսաստանի դէմ:

Էմիրութիւնները և Իտալիան ռազմավարական գործընկերութեան մասին հռչակագիր  ընդունեցին:

Պաքուի հանրախանութներէն մէկուն մէջ փոխհրաձգութեան հետևանքով  կան զոհեր և տուժածներ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում