Լյուքսեմբուրգն աջակցում է ՀՀ-ին և սատարում ԵՄ քաղաքացիական առաքելությանը. Ջունա Բերնարդ

ԱԱրսեն Մկրտչյան

Լյուքսեմբուրգն աջակցում է հայ ժողովրդին Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հարցում: Հայաստան կատարած այցի ընթացքում Լյուքսեմբուրգի խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդն ընդգծեց՝ մտահոգված են տեղի ունեցող իրադարձություններով և ուշադրությամբ հետևում են դեպքերի զարգացմանը:

Ջունա Բերնարդ (Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ) - Մենք խստորեն դատապարտում ենք այն, ինչ կատարվում է Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում: Հումանիտար ճգնաժամը, որ առկա է այնտեղ, շատ մտահոգիչ է: Մեզ համար շատ կարևոր է խորհրդարանական այս այցը՝ հղելու մեր համերաշխության և սատարման հստակ ազդակը հայ ժողովրդին: Երկու կողմերին էլ կոչ ենք անում խաղաղությամբ լուծել խնդիրը, հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը ու հայ ժողովրդին: Շատ դժվար ժամանակներ են Հայաստանի ու տարածաշրջանի համար: Մենք աջակցում ենք և այդ աջակցության ապացույցն այն է, որ մենք սատարում ենք Եվրամիության քաղաքացիական առաքելությանը, նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Լյուքսեմբուրգի խորհրդարանի անդամներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին 1,5 մլն զոհերի հիշատակին: Պատվիրակության կազմում է նաև 8 տարի առաջ Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը համահեղինակած Կլոդ Վիզլերը:

Կլոդ Վիզլեր (Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի անդամ) - Առաջին անգամ եմ Հայաստանում և Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: Շատ տպավորիչ ու ազդեցիկ է: Միշտ ցանկացել եմ այցելել այստեղ:

Ազգային ժողովի Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար Սոնա Ղազարյանն ընդգծեց՝ երկու երկրի հարաբարությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դինամիկ զարգանում են նաև միջխորհրդարանական կապերը:

Սոնա Ղազարյան (ՀՀ ԱԺ Հայաստան-Լյուքսեմբուրգ բարեկամական խմբի ղեկավար) - Սա պարզապես այց չէ, այն, թե ուղերձ է միջազգային մակարդակով՝ ի աջակցություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի, և մենք ունենք շատ զարգացող օրակարգ համագործակցության այս առումով»:

Պատգամավորը կարևոր համարեց Հայաստանում Լյուքսեմբուրգի ոչ ռեզիդենտ դեսպանի նշանակումը, հավելեց՝ քաղաքական հարաբերությունների զարգացմանը կհետևի տնտեսական ոլորտում գործակցության խորացումը:

Սոնա Ղազարյան - Լայն օրակարգ ունենք, թե ժողովրդավարության, որպես ինստիտուտ կայացման Հայաստանի Հանրապետությունում և, թե միջազգային հարթակներում համագործակցության կոնտեքստում և ես այս առումով շատ բարձր եմ գնահատում ոչ ռեզիդենտ դեսպանի նշանակումը, և մենք կշարունակենք նաև, կփորձենք Հայաստանի մակարդակով էլ նաև ավելի հողի վրա, տեղում ներկայացվածություն ունենալու ուղղությամբ:

Լյուքսեմբուրգի խորհրդարանականների պատվիրակության Հայաստան այցի ընթացքում քննարկվել է նաև մեր երկրում Լյուքսեմբուրգի գլխավոր հյուպատոսություն և Լյուքսեմբուրգում Հայաստանի հյուպատոսություն բացելու հնարավորությունը:
 

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում