ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ առաքելության տեղակայման որոշումը

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն այսօր ընդունել է ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատի գլխավորած պատվիրակությանը:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and մարդիկ նստած են նկարն է

Հանդիպումը կայացել է Հայաստանում ԵՄ նոր մշտադիտարկման առաքելության մեկնարկին ընդառաջ:

Հնարավոր է սա 4 մարդ, մարդիկ կանգնած են and մարդիկ նստած են նկարն է

Ողջունելով պատվիրակությանը՝ նախարարի տեղակալը ևս մեկ անգամ բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ երկարաժամկետ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը՝ հայտնելով հայկական կողմի պատրաստակամությունը՝ առավելագույնս աջակցել առաքելության սահուն մեկնարկի և գործունեությանն առնչվող հարցերում:

Ի շարունակություն ԵՄ նախորդ կարճաժամկետ առաքելության գործունության՝ երկուստեք ընդգծվել է տեղում մարդկային անվտանգության, Հայաստանի արևելյան սահմանին ու տարածաշրջանում կայունության հաստատման հարցում առաքելության տեղակայման կարևորությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում