Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության դերը Հայաստանում

ԱԱրսեն Մկրտչյան

Մյունխենում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 18-ին  հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ/USAID) կառավարչի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Էրին Էլիզաբեթ ՄըկՔիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին առնչվող հարցերը և հետագա փոխգործակցության հեռանկարները:

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ և մասնավորապես, ԱՄՆ ՄԶԳ դերը Հայաստանում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին աջակցություն ցուցաբերելու գործում:

Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտագությանը և կայունությանն առնչվող հարցերի: 

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչության առջև ծառացած հումանիտար մարտահրավերները: Այս համատեքստում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ միջազգային համապատասխան մարմինների անարգել հումանիտար հասանելիության հրամայականը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում