ՀԱՊԿ-ը պետք է հստակ արձանագրի՝ որն է պետական սահմանը, ու դիտարկումն էլ ըստ դրա կատարի. վարչապետ

ԱԱնուշ Մուրադյան

Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնման աշխատանքները՝ տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցության զարգացման և փոխադրումների կազմակերպման համար, խորհրդարանում հայտարարել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մեր ընկալումն անփոփոխ է՝ երկաթուղին և ճանապարհները պետք է գործեն Հայաստանի օրենսդրությամբ և ցանկացած պահի, երբ սա արձանագրվի թղթի վրա, այդ պահից էլ պատրաստ կլինենք սկսել աշխատանքները:

Մինչդեռ առայժմ կոնկրետ արդյունք չկա. սա խորհրդարանում հաստատել է նաև Արարատ Միրզոյանը: Արտգործնախարարն ասել է, որ կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում շատ հեռու են միմյանցից:

Մանրամասները՝ Անուշ Մուրադյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում