Վարչապետը տիկնոջ հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիս

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Թունիսի Հանրապետություն՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով:

Ջերբա քաղաքի միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը: Վարչապետին և տիկին Հակոբյանին դիմավորել է Թունիսի պաշտպանության նախարար Իմեդ Մեմիչը:

Նոյեմբերի 19-20-ը անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով:

Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների առաջնորդների հետ:

Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրելու իրենց երկրների մշակութային բազմազանությունը. կլինի ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:

Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում