2023 թ. նախատեսվում է բյուջեի եկամուտներն ավելացնել 2018-ի ցուցանիշի նկատմամբ 75 տոկոսով. Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2023 թվականին նախատեսվում է  բյուջեի եկամուտներն ավելացնել 2018 թվականի ցուցանիշի նկատմամբ 75 տոկոսով:

«2022 թվականի արդյունքներով սպասում ենք՝ բյուջեի հարկային եկամուտը 662 միլիարդ դրամով կամ 1.6 միլիարդ դոլարով կգերազանցի 2018 թվականի ցուցանիշը: Իսկ սա 52.6 տոկոսով կգերազանցի 2018 թվականի նույն ցուցանիշը:

2023 թվականին հարկային եկամուտները պլանավորված են 2 տրիլիոն 203.7 միլիարդ դրամ, որը 2018 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում