2023 թ. համար նախատեսում ենք ՀՆԱ-ի 50 տոկոսը չգերազանցող չափով պարտքի մակարդակ. Տիգրան Խաչատրյան

ԳԳոհար Սարգսյան

Մենք պետք է Կառավարության գործունեության ծրագրային ժամանակահատվածում ապահովենք պետական պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ ցուցանիշի զգալի բարելավում: Այս մասին ԱԺ-ում 2023 թվականի պետական բյուջեի քննարկմանը նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Որքան որ պարտքը և պարտքի սպասարկումը գտնվում են հուսալի միջավայրում, այնքան մեր բոլոր անելիքները հատկապես միջնաժամկետ հատվածում ավելի մեծ երաշխավորվածությամբ կարող են իրականացվել այն ծավալներով, որոնք նախատեսված են: Հայտնի է, որ անորոշությունները շատ են, այս տարվա միջավայրը դրա վկայությունն է: Մենք պետք է հաշվի առնենք բոլոր հնարավոր զարգացումները, որ պարտքը կառավարենք այնպիսի եղանակով, որ դրանք միջնաժամկետ հատվածում չստեղծեն կառավարության հիմնական ծրագրային անելիքների իրականացման ռսկեր»,- ասաց նախարարը:

2021 թվականի արդյունքներով` պարտքը ՀՆԱ-ի նկատմամբ գտնվում էր էապես բարձր մակարդակի վրա` 60.3 տոկոս: Նախարարը նշեց` պետք է քայլեր ձեռնարկեն, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան ՀՆԱ-ի 50 տոկոսն է:

Խոսելով ֆիսկալ կանոնների տեսանկյունից ծախսերի կառավարման մասին` Խաչատրյանը նշեց.

«Քանի դեռ գտնվում ենք պարտքի բարձր միջակայքում, մեր ընթացիկ ծախսերը պետք է պլանավորենք այնպես, որ դրանք ենթարկվեն այն կանոններին, որ սահմանված են միջնաժամկետ հատվածի համար` ելնելով պարտքի մեծությունից»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում