Իրանի արտգործնախարարը՝ Արևմուտքի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսին հարց ուղղվեց միջուկային ծրագրի կապակցությամբ. ի՞նչ փուլում են բանակցություններն Արևմուտքի հետ:

«Վերջին օրերի և շաբաթների ընթացքում ամերիկյան կողմի հետ պատգամներ ենք փոխանակել, նաև մենք ենք պատգամներ ստացել, նաև բանակցություններ և  խոսակցություններ ենք ունեցել Ժոզեպ Բորելի հետ, ընդամենը մեկ ժամ առաջ՝  նախքան Երևան ժամանելս եմ խոսել: Ամեն ինչ ճիշտ ընթանում է, համաձայնություն ենք ձեռք բերել, որ ավելի արդյունավետ համագործակցություն և բանակցություն ձևակերպենք»,- ասաց Իրանի արտգործնախարարը:

Աբդոլլահիանը տեղեկացրեց, որ նաև բանակցել են իրանցի և ամերիկացի բանտարկյալների փոխանակման հետ կապված հարցի շուրջ, լավ ձեռքբերումներ են ունեցել նախորդ շաբաթվա ընթացքում:

«ԱՄՆ կողմից երրորդ երկրի միջոցով պատվիրակ է ժամանել Իրան, մարդասիրական աշխատանքների շրջանակներում մեկ կալանավոր, որ երկու երկրների հպատակության է՝ Իրանի և ԱՄՆ-ի, փոխանցեցինք Օմանին: Պատգամների փոխանակումը ամերիկյան կողմի հետ, որ պետք է արդյունքի և համաձայնության հասնենք, դեռ շարունակվում է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում