Նախարար Աբդոլլահիանի այցը կնշանավորվի Կապանում ԻԻՀ հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ. ՀՀ ԱԳ նախարար

ԼԼիլիթ Ասատրյան

Ուրախ եմ, որ նախարար Աբդոլլահիանի այս այցը կնշանավորվի նաև մի շատ կարևոր իրադարձությամբ՝ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոսության հանդիսավոր բացման արարողությամբ, որին մենք գործընկերոջս հետ կմասնակցենք վաղը: Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Սա նշանակալի և խորհրդանշական քայլ է, որը վկայում է երկու երկրների և բարեկամ երկրների միջև համագործակցությունը որակական նոր մակարդակի հասցնելու պատրաստակամության մասին:

Վստահ եմ, որ Իրանի գլխավոր հյուպատոսությունն իր դրական ներդրումը կունենա Սյունիքի մարզում առևտրատնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և գիտամշակութային ոլորտների զարգացման գործում»,- նշեց Միրզոյանը:

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ադոլլահիանը նշեց, որ հյուպատոսություն հիմնելու միջոցով հնարավոր կլինի ավելի դյուրին և հարմար պայմաններ ստեղծել: «Շատ կարևոր է ճանապարհների հարցը: Կապանում՝ Սյունիքի մարզում, Իրանի հյուպատոսության բացումն այն կարևոր աշխատանքներից է, որը մենք վաղը պետք է իմ գործընկերոջ հետ իրականացնենք»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում