չնայել Դիրքային փոփոխություններ կան. Գուրգեն Արսենյան

ԼԼիլիթ Ասատրյան

Դիրքային փոփոխություններ կան, բայց աշխարհագրական կոորդինատների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չեմ կարող ներկայացնել: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։

Նա նշեց, որ դիրքերի փոփոխության մասին Ազգային ժողովում քննարկում չեն ունեցել քանի որ այդ քննարկումը զինվորականների մասնագիտական դաշտից է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ փուլում է ՀԱՊԿ-ի հետ աշխատանքը, Գուրգեն Արսենյանն ասաց, որ հիմա ընթանում է ՀԱՊԿ մշտական խորհրդի նիստը, տեղեկատվության կա, որ պրոցեսի մեջ է քննարկումը:

«Բոլոր մեր այն գործընկերները, ովքեր որ տեղեկացված են իրադարձություններից, ջանքեր են գործադրում իրենց խողովակներով որպեսզի այս իրավիճակը, որը որ կրակային է, վերածվի խոսակցականի, նորից վերադառնա բանակցային փուլի. մենք ունենք այս պահին այդ օպերատիվ տեղեկատվությունը», - ասաց պատգամավորը։

Գուրգեն Արսենյանն ընդգծեց, որ ՀՀ  իշխանություններն օպերատիվ իրականացնում են ստեղծված իրավիճակի կառավարում: «Դա ակնհայտ տեղի է ունենում, արդյունավետության վերաբերյալ մենք կկարողանանք գնահատական տալ վաղը կամ վաղը չէ մյուս օրը, եթե հասնենք այն արդյունքին, որին մենք ձգտում ենք. մենք այսօր առաջին հերթին ձգտում ենք կրակի դադարեցմանը և առնվազն ձգտում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի զորամիավորումները վերադառնան այն դիրքերը որոնք զբաղեցրել են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում