Պայթյուն Ղրիմի զորամասերից մեկի զինապահեստում

ԴԴավիթ Մուրադյան

ՊԱՅԹՅՈՒՆ ՂՐԻՄԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՈՒՄ

Օգոստոսի 16-ի լուսաբացին Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկոյե բնակավայրում՝ զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահպանության փլուզված հարթակի տարածքում հրդեհ է բռնկվել՝ հայտնել են տեղի իշխանությունները: Նշվում է, որ հրդեհի հետևանքով պայթել է պահվող զինամթերքը:

Գյուղից տարհանվել է մոտ 2 հազար բնակիչ: Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժել է երկու մարդ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ կրակը տեղայնացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐՏՈՒՍ ԵՎ ԴԱՄԱՍԿՈՍ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ

Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս տակտիկական կործանիչներ առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու ութ կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում, Սիրիայի հակաօդային պաշտպանությունը դրանցից երկուսը չեզոքացրել է:

Այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։

Նրա խոսքով՝ ավիահարվածների հետևանքով Սիրիայի զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, ևս երեքը վիրավորվել է:

ԻՐԱՆԸ ԵՄ-ԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Թեհրանը Եվրամիությանն է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման առաջարկության պատասխանը: Ադ մասին հաղորդել Է Al Jazeera-ն՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի: Ուղերձի բովանդակությունը դեռ չի բացահայտվել:

ISNA գործակալության տվկալով՝ իրանական կողմի պատասխանը փոխանցվել Է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին: Նա օգոստոսի սկզբին ներկայացրել էր գործարքի վերականգնման իր նախագիծը:

Թեհրանն ակնկալում Է Բրյուսելից պատասխան ստանալ երկու օրվա ընթացքում: Երկուշաբթի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել Է, որ Թեհրանը եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխանը ԵՄ-ից միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին կփոխանցի տեղական ժամանակով մինչև կեսգիշեր:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ ԵՄ-ի դիվանագետները կազմել են Իսլամական Հանրապետության հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում