Թեհրանի մեսիջը «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարող Բաքվին ու Անկարային. իրանահայ պատգամավոր
Էրդողանի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Իրանի հոգևոր առաջնորդը վերահաստատեց իր երկրի որդեգրած քաղաքականությունը. Արցախի հարցում դիրքորոշումը պրոադրբեջանական է, բայց Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդրի լուծման դեպքում արտահայտվում է Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին: Ալի Խամենեին մոտավորապես նույն միտքն արտահայտեց նաև Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:













