Օրը՝ 60 վայրկյանում | 23.06.2022

ՀՀայկարամ Նահապետյան

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ չլուծված, և այն պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված ձևաչափի շրջանակում. Նիկոլ Փաշինյան:

Արժույթի միջազգային հիմնադրամը շարունակելու է նոր ծրագրերով նպաստել Հայաստանում տնտեսական կայունությանն ու զարգացմանը:

Զարմացած եմ, թե ինչպես հարևան երկրներում բարձրաստիճան կին պաշտոնյաները կարող են խոսել պատերազմի օգտին. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում:

ՆԱՏՕ-ի առաջնորդները կհայտարարեն Եվրոպայում ուժերի նոր տեղակայման մասին: Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրամիության թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային և Մոլդովային:

Ռուսաստանը ուկրաինական հացահատիկը չի գողացել. Դմիտրի Պեսկով:

Ռուսաստանը ստիպված էր ռազմական հատուկ գործողություն սկսել Ուկրաինայում. ճապոնացի պատգամավոր:

Բուլղարիայի վարչապետ Պետկովը հրաժարական է տվել, նա խորհրդարանում չի ստացել վստահության քվե:

Էրդողանը հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնին՝ վերջ տալով Խաշոգջիի սպանության հետ կապված տարաձայնությանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում