Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2021-ին հինգ ապրանքային շուկա է ուսումնասիրել, որոնցից մեկն էլ չփաթեթավորված թռչնամսի իրացումն է: Վաճառակետերում որ և՛ սպառողին չմոլորեցնեն, և՛ տնտեսվարողների միջև արդար մրցակցություն լինի, կառույցում վստահ են՝ թռչնամսի իրացումը պետք է կանոնակարգվի:
Անահիտ Սանթրոսյան (ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի իրավական ապահովման բաժնի պետ) - Վաճառքի կետերում բոլորս էլ հանդիպում ենք չփաթեթավորված թռչնամսի իրացմանը, որի դեպքում ներկայացված չէ որևէ տեղեկատվության տվյալ թռչնամսի ծագման երկրի կամ արտադրողի վերաբերյալ:
Թռչնամիսը սառեցվա՞ծ է, թե՞ պաղեցված՝ վաճառակետերում հաճախ հստակ նշված չէ: Սովորաբար, պաղեցված վիճակում վաճառվում է տեղական թռչնամիսը, որն ունի պահման առանձին սահմանված ջերմաստիճան և վաճառքի եռօրյա ժամկետ: Մասնագետները չեն բացառում՝ խոր սառեցված թռչնամիսը կարող է վաճառվել պաղեցրածի ու տեղականի անվան տակ, ինչը սպառողին մոլորեցնելու ևս մեկ հնարք է:
Տիգրան Մարկոսյան (ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ) - Սառեցվածը, որը կարող է 20 տարեկան լինել, մեզնից մեծ լինի տարիքով, այդ հավը հալեցնեն, թարմի տակ ծախեն: Ռիսկը մեծ է, եթե դրա ծագումնաբանությունը չկա: Տաքացնում ես, ու գնային սեգմետն էլ է փոխվում:
Սա ոչ միայն սպառողին մոլորեցնելու, այլև ընկերությունների միջև հակամրցակցային վարքագիծ կարող է դիտարկվել՝ ասում է Տիգրան Մարկոսյանը:
Տիգրան Մարկոսյան - Ինքը իրա մրցակցին սկսում է կրել, մի քանի անգամ շահույթ է ստանում: Մի քանի ամսվա մեջ սկսում է ուժեղանալ:
Չի բացառվում, որ պահանջը կիրառվի ոչ միայն թռչնամսի, այլև ընդհանրապես ցանկացած չփաթեթավորված մսամթերքի իրացման վրա: Սա նաև ԵԱՏՄ և Եվրամիության տեխնիկական կանոնակարգերի պահանջն է: Լինի տեղեկատվական թերթիկի թե այլ ձևով՝ չփաթեթավորված թռչնամսի մասին ընդհանուր տեղեկությունը պետք է հասանելի լինի սպառողին:

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել

ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



