Յունիս 11-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. Արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Սեդրակյան

Հայաստանի  վարչապետը Արարատի մարզին մէջ ծանոթացաւ աջակցման ծրագիրներով իրականացուող աշխատանքներու ընթացքին:

Ալեն Սիմոնեան և Տունիա Միատովիչ ընդգծած են Արցախի դէմ պատերազմի հետևանքներու լուծման գործին մէջ Եւրոպայի խորհուրդի դերակատարութիւնը:

Ամերիկայի պետական քարտուղարի տեղակալը պիտի այցելէ Հայաստան, Վրաստան և Ատրպէյճան:

Լաթուիայի, Հիւսիսային Մակեդոնիոյ եւ  Լիխթընշթայնի մէջ Հայաստան նոր դեսպաններ ունի:

Եթէ Թայուան որոշէ անկախանալ, Չինաստանը պատերազմ կը սկսի. Չինաստանի Պաշտպանութեան նախարար:

Անգարան կը սպասէ Ռուսաստանի, Ուքրանիոյ, Թուրքիոյ և ՄԱԿ-ի ներկայացուցիչներու հնարաւոր հանդիպման վերաբերեալ Մոսկուայի պատասխանը. Չաւուշօղլու:

Ռուսաստանն ու Ուքրանիան 11-րդ անգամ գերիներ  փոխանակած են:

Ուքրանիոյ բանակը մինչև 10 հազար զինուոր կորսնցուցած է. Արեստովիչ:

Եւրամիութեան անդամակցիլ ուզող երկիրները պէտք է միանան հակառուսական պատժամիջոցներուն. Շոլց:

Գնաճը իսկական մարտահրաւէր դարձած է Միացեալ Նահանգներու համար. Պայտըն:

Իրան և Վենեզուելլա ռազմավարական գործակցութեան համաձայնագիր  կնքած են:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում