Օրը՝ 60 վայրկյանում | 11.06.2022

ԱԱրսեն Մկրտչյան

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով Արարատի մարզում է. նա ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Ալեն Սիմոնյանը և Դունյա Միյատովիչն ընդգծել են Արցախի դեմ պատերազմի հետևանքների լուծման գործում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) դերակատարությունը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան:

Լատվիայում, Հյուսիսային Մակեդոնիայում և Լիխտենշտայնում Հայաստանը նոր դեսպաններ ունի:

Եթե Թայվանը որոշի անկախանալ, Չինաստանը պատերազմ կսկսի. ՉԺՀ պաշտպանության նախարար:

Անկարան սպասում է ՌԴ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման վերաբերյալ Մոսկվայի պատասխանին. Չավուշօղլու:

Ռուսաստանն ու Ուկրաինան 11-րդ անգամ գերիներ են փոխանակել:

Ուկրաինայի բանակը կորցրել է մինչև 10 հազար զինվոր. Արեստովիչ:

ԵՄ-ին անդամակցել ցանկացող երկրները պետք է միանան հակառուսական պատժամիջոցներին. Շոլց:

Գնաճն իսկական մարտահրավեր է դարձել Միացյալ Նահանգների համար. Բայդեն:

Իրանն ու Վենեսուելան ռազմավարական գործակցության համաձայնագիր են կնքել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում