Վարչապետ Փաշինյանը ծննդյան օրվա շնորհավորանքներ է ստացել օտարերկրյա պետությունների ղեկավարներից

ՄՄուշեղ Իսախանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից:

Վլադիմիր Պուտին (ՌԴ նախագահ) - Վստահ եմ, որ մեր միջև հաստատված կառուցողական երկխոսությանը համահունչ՝ մենք կշարունակենք համատեղ սերտ աշխատանքը ռուս-հայաստանյան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման ուղղությամբ՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների: Ի սրտե ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, բարեկեցություն և հաջողություններ պետական գործունեության մեջ:

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ Է ՍՏԱՑԵԼ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Վարչապետին շնորհավորել է նաև Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը: Հատուկ ընդգծել Փաշինյանի նշանակալի ավանդը ռուս-հայաստանյան արդյունավետ գործակցության զարգացման գործում:

Միխայիլ Միշուստին (ՌԴ կառավարության նախագահ) - Կառավարությունների միջև տարվում է ակտիվ աշխատանք առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման, էներգետիկ, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների, գիտության, մշակույթի և այլ ոլորտներում խոշոր համատեղ նախագծերի առաջմղման նպատակով: Համոզված եմ, որ Եվրասիական տնտեսական միության և Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում ինտեգրացիայի խորացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության հետաքրքրություններին:

Ձեր ղեկավարությամբ Հայաստանը աստիճանաբար իրականացնում է քաղաքական և սոցիալ-տնտեսական կարևոր բարեփոխումներ՝ ուղղված երկրի բարեկեցության զարգացմանը և կայուն աճի ապահովմանը՝ շնորհավորական ուղերձում նշել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Կասիմ-Ժոմարտ Տոկաև (Ղազախստանի Հանրապետության նախագահ) - Ղազախստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը երկու երկրների միջև բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերի՝ այդ թվում բարձր և բարձրագույն մակարդակներում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ իրականացման շնորհիվ, հայ-ղազախական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն դինամիկ զարգանալ ռազմավարական գործընկերության ոգով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է ստացել նաև Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևից:

Նուրսուլթան Նազարբաև (Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ) - Ձեր պետական ակտիվ գործունեությունը և անձնային ակնառու հատկությունները մշտապես նպաստում են Հայաստանի սոցիալ-տնտեսական արդիականացմանը։ Համոզված եմ, որ հայ-ղազախական ավանդաբար բարեկամական հարաբերությունները ապագայում ևս շարունակելու են ամրապնդվել և զարգանալ ի շահ մեր երկրների ժողովուրդների։

Բելառուսում Ձեզ ճանաչում են որպես քաղաքական ականավոր գործչի, որի բոլոր ջանքերը, հմտություններն ու փորձն ուղղված են Հայաստանի զարգացմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը՝ ասված է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ուղերձում:

Ալեքսանդր Լուկաշենկո (Բելառուսի Հանրապետության նախագահ) - Համոզված եմ, որ Երևանի և Մինսկի միջև կառուցողական և փոխշահավետ երկխոսության շարունակությունը համապատասխանում է երկու երկրների ազգային շահերին և կշարունակի նպաստել մեր ժողովուրդների միջև բարեկամության և վստահության ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-բելառուսական բազմաշերտ գործընկերության հետագա խորացմանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն էլ շնորհավորական ուղերձում նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետություններում բարձր են գնահատում Հայաստանի և վարչապետի անձնական ներդրումը պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում համատեղ ջանքերի համակարգման, կազմակերպության ազդեցության և հեղինակության բարձրացման գործում։

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն էլ շնորհավորական ուղերձում ընդգծել է անփոփոխ հետաքրքրությունը Տաջիկստանի և Հայաստանի միջև բարեկամության և կառուցողական համագործակցության հսկայական ներուժի լիարժեք իրացման նկատմամբ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային գործակցության շրջանակներում։

Էմոմալի Ռահմոն (Տաջիկստանի նախագահ) - Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք նպաստել երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների հետևողական զարգացմանն ու ընդլայնմանը՝ մեր ժողովուրդների հիմնարար շահերին համապատասխան»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ծննդյան օրվա առթիվ շնորհավորանքներ ստանալ միջազգային գործընկերներից և պետությունների ղեկավարներից: Շնորհավորական ուղերձներ են հղել նաև Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն,Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում