Ապահովագրական ընկերությունները կարկուտից բերքի վնասման ավելի քան չորս հարյուր ահազանգ են ստացել
Հայաստանի համար այս մայիսը բացառիկ ցուրտ էր, առատ էին նաև տեղումները, կարկուտը թեև հաճախակի չէր, բայց միայն այս երկուշաբթի հասցրել է որոշ տեղերում բերքը հիմնովին վնասել: Ապահովագրական ընկերությունները հարյուրավոր ահազանգեր են ստացել:
Ու չնայած պատճառված վնասներին, գյուղատնտեսների համար տարին վերջնականապես ձախողված համարել չի կարելի: Եթե արագ ստանան փոխհատուցումը, կարող են նոր մշակաբույսեր ցանել, սակայն որոշ դեպքերում խնդիր է առաջացել: Ապահովագրական պայմանագրերը կնքվել են կիրակի՝ կարկուտից առաջ, բայց ուժի մեջ պետք է մտնեին եռօրյա ժամկետում, իսկ կարկուտը որոշեց տեղալ երկուշաբթի:
Պե՞տք է գյուղացին ստանա փոխհատուցում, թե՞ ոչ:
Նման վեճերի դեպքում որոշողը ԳԱԱԳ-ն է՝ Գյուղատնտեսությունն ապահովագրողների ազգային գործակալությունը:













