Դա խայտառակ շոու էր. Արարատ Միրզոյանը՝ ԱԳ նախարարության դիմաց ընդդիմության ակցիայի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խնդրանքով անդրադարձավ երեկ նախարարության դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիային՝ նշելով, որ դա խայտառակ շոու էր:

«Քաղաքական գործչին, ընդհանրապես քաղաքակիրթ մարդուն անհարիր պահվածք էր: Պատգամավորները, օգտագործելով իրենց պատգամավորական որոշակի արտոնությունները, մուտք են գործել շենք, ենթադրում եմ՝ քննարկելու ու ինձ հարցեր ուղղելու համար և ինձնից պատասխաններ լսելու: Եվ այդ ընթացքում փոխնախարարների հետ հանդիպման ընթացքում իրենց պաշտոնյային ոչ վայելուչ պահվածք են դրսևորել: Ի պատիվ մեր պաշտոնյաների՝ նրանք կարողացել են այդ իրավիճակում սառնասիրտ լինել, ինչը, իհարկե, չի փոխում այն հանգամանքը, որ մյուս կողմը իրեն անպատկառ է պահել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Խոսելով ընդդիմության՝ Արցախի դրոշներ փակցնելու ակցիայի մասին՝ ասաց՝ ընդդիմադիրները 30 տարի ժամանակ են ունեցել դա անելու:

«Նրանց մի մասը, երբ եղել է իշխանություն, չեմ հիշում, որ ԱԳՆ-ն Արցախի դրոշներով զարդարած լինեին կամ կրեին այդ դրոշներն իրենց կոստյումների վրա: Նաև ուզում եմ ասել, որ վստահ չեմ, թե երեկվա ակցիան ուզում էր վիժեցնել ինչ-որ բան, թե պատասխան էր ինչ-որ կոնկրետ բանի:

Ես այստեղից ուզում եմ իրենց և իրենց տերերին ասել՝ չի ստացվելու»,- ասաց Արարատ Միրզոյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում