Ընդունելություն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանի կապակցությամբ

ԼԼիլիթ Ասատրյան

Ապրիլի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության 10-ամյա հոբելյանին նվիրված ընդունելություն, որին ներկա է եղել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի դիվանագիտական և քաղաքական հարցերով հատուկ խորհրդական, դեսպան Դեզիրե Նյարուհիրիրան։

Տեսադարան

Ընդունելությանը ներկա են եղել նաև բարձրաստիճան հյուրեր ՀՀ տարբեր նախարարություններից, ԱԺ պատգամավորներ, ՀՀ-ում հավատարմագրված` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, հավատարմատարներ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Տեսադարան

Ողջույնի խոսքով հանդես է եկել ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ վերահաստատելով Հայաստանի ամուր կապվածությունը ֆրանկոֆոն աշխարհին և գոհունակությամբ ընդգծելով ֆրանկոֆոն մշակույթի մեծ նշանակությունը հայ հասարակության կյանքում։ Նա միաժամանակ անդրադարձել է Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի՝ 2018 թվականից ստանձնած նախագահությանը, որն ավարտվում է այս տարվա նոյեմբերին։

Տեսադարան

Խոսքով հանդես է եկել նաև Դեզիրե Նյարուհիրիրան, որը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անունից ջերմորեն շնորհավորել է Հայաստանին տասնամյա լիիրավ անդամակցության հոբելյանի կապակցությամբ՝ դրվատանքով ընդգծելով Հայաստանի և Կազմակերպության օրինակելի հարաբերություններն ու բացառիկ համագործակցային ոգին։

Տեսադարան
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում