Հայ-շվեյցարական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Շտեֆան Կլոյցին

ԱԱրսեն Մկրտչյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Շտեֆան Կլոյցին:

Հանդիպմանը գոհունակությամբ արձանագրվել է, որ հայ-շվեյցարական հարաբերությունները պահպանում են զարգացման դրական դինամիկան և հեռանկարային են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կապերի խորացման համար։

Զրուցակիցները խոսել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը վերաբերող հարցերի մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում