Ոչ մի որոշում չի կայացվելու առանց Անվտանգության խորհրդի կազմի հետ քննարկելու. Արայիկ Հարությունյան

ՄՄուշեղ Իսախանյան

Բաքվի սադրանքների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու համար այսօր հրավիրվել է Արցախի անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, երկրի նախագահը ռազմաքաղաքական զարգացումները քննարկել է նաև խորհրդարանի հետ:

Այս ընթացքում Ադրբեջանը շարունակում է ծանոթ գործելաոճը. ոչ միայն խախտում է նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններն ու անցնում խաղաղապահների կենդանի պատով նշված շփման գիծը, այլև տարածում այդ երկրին խիստ բնորոշ ապատեղեկատվության նոր չափաբաժին:

Այս անգամ, իբրև, «Ազերիգազը» վերացրել է Արցախի գազաբաշխիչ գծի վրա տեղի ունեցած վթարի հետևանքները, և մարտի 29-ից գազամատակարարումը կվերականգնվի: Տարածած հաղորդագրության մեջ, ի դեպ, Բաքուն Ստեփանակերտի անվանման իրենց հորինած տարբերակն է կիրառել, Արցախն էլ անվանել Ղարաբաղի տնտեսական շրջան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում